Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքն արդեն 2 ամիս է, ինչ ղեկավար չունի։ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ եթե մյուս դեպքերում ազատումն ու նշանակումը մի քանի ժամվա հարց է լինում, այս անգամ նշանակումը ձգձգվում է, և պաշտոնյաները պատրաստ են ամիսներ սպասել, մինչև ցանկալի թեկնածուն տարիքն առնի:
Թերթն ընդգծում է, որ այդ ցանկալի թեկնածուն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի (լուսանկարում) եղբորորդին է, ում 25 տարին դեռ չի լրացել, ինչը նշանակում է, որ մինչև հոկտեմբեր դեռ թափուր է մնալու այդ պաշտոնը:
«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ Թափուր պաշտոնը համալրելու ժամկետներին անտեղյակ է ձևանում նաև նույն համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը, ով ժամանակին Սամվել Ալեքսանյանի հովանավորությամբ նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ, ապա՝ փոխքաղաքապետ:
«Դա քաղաքապետի որոշելու հարցն է, երբ նպատակահարմար կգտնի՝ կնշանակի», – ասել է Օհանյանը: