Երեկ Խանջյան փողոցում գտնվող բարի մոտից՝ թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն՝ Արա Օսկանյանին՝ ընկերոջ հետ միասին: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Գործակալության տեղեկություններով՝ Օսկանյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, փոխարենն ընկերոջ՝ Վահագնի մոտ հեռախոսի միջից ինչ-որ փոշի է թափվել, որի ծագումնաբանությունը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն:
Դեպքի առթիվ առայժմ քրեական գործ չկա հարուցված, այլ նախապատրաստվում են նյութեր։ Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
«Փաստինֆո-ի» տեղեկություններով՝ Արա Օսկանյանի անունը շրջանառվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ այլ գործով ևս։