«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կողմից վերջին երկու օրերին Փակ շուկայի մոտ կազմակերպած բողոքի ակցիաներից հետո դրանց մասնակցած ակտիվիստներին հետապդնում են անհայտ անձինք:
Այս մասին հաղորդում է «Նախախորհրդարան» շարժման քարտուղարությունը: Շարժումը նաև տեսանյութ է ներկայացրել, որտեղ ակտիվիստները պատմում են իրենց նկատմամբ հնչած սպառնալիքների և իրականացված հետապնդումների մասին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ակցիայի ժամանակ Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի աջակիցները ծեծի էին ենթարկել ակտիվիստ Տիգրան Ավինյանին «Լֆիկի (ժողովրդի շրջանում տարածված Սամվել Ալեքսանյանի կեղծանունը) ստրուկ եք դառել սաղդ» արտահայտության համար: