ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է համագումար հրավիրել, որի ընթացքում էլ կուսակցության ներսում նախատեսված են կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի աղբյուրները նշում են, որ ԲՀԿ-ում մտադիր են նախ կտրուկ կրճատել քաղխորհրդի անդամների թիվը: Ընդ որում՝ ծրագրված է, որ քաղխորհրդից դուրս են մնալու ԲՀԿ-ի գործարար հատվածն ու նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապված են իշխանությունների հետ:
Քննարկվում է նաև ԲՀԿ-ում նախագահությանը կից խորհուրդ ստեղծելու հարցը: