Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի վրա՝ Տավուշի մարզում:
Այգեձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդիկը վիրավորվել է ականի պայթյունից, իսկ հակառակորդը ժամեր շարունակ կրակելով թույլ չի տվել, որ որևէ մեկը մտնի դաշտ և հանի նրան, արդյունքում երիտասարդը արյունաքամ է եղել եւ մահացել: Այս մասին գրում է news.am-ը:
Կայքի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասել է, որ երիտասարդը խոզապահ է, խոզերը մտել էին Այգեձոր գյուղի հարակից դաշտը, ինքն էլ փորձում էր նրանց հանել, ոտքով հենվել է ականին, վիրավորվել է:
«Հակառակորդը ժամեր շարունակ կրակի տակ է պահել, չի թողել, որ մտնեն հանեն նրան և օգնեն: Մի ժամից հետո մտել են, որ հանեն, արյունաքամ էր եղել, մինչև հիվանդանոց հասցնելը մահացել է»,- ասաց գյուղապետը: