Home / Հայաստան / Արմեն Մարտիրոսյանն ասել է՝ ինչու չի բողոքարկում ՀՔԾ որոշումը

Արմեն Մարտիրոսյանն ասել է՝ ինչու չի բողոքարկում ՀՔԾ որոշումը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի բողոքարկելու ՀՔԾ-ի որոշումը՝ իր դեմ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու փաստի առիթվ հարուցված գործը կարճելու մասին, պատճառն այն է, որ  Մարտիոսյանը ակնկալիքներ չունի ՀՀ արդարադատությունից: Այս մասին նա ասել է այսօր «168 ժամ» թերթի հետ զրույցում:

«Ես ՀՀ-ում արդարադատությունից սպասելիքներ չունեմ, միակ սպասելիքս ՄԻԵԴ-ից է, որտեղ չեմ դիմելու, որովհետև նրա՝ որոշումների ընդունման դեպքում էլ ՀՀ քաղաքացիներն են տուժում. Մենք ենք մեր հարկերից վճարում այդ գումարները: Չեմ բողոքարկելու, որովհետև  ոստիկանության գործողությունները կապված էին տվյալ երկրի քաղաքական իրավիճակին և, եթե ես շահեմ այդ դատը, որը մի քանի տարի կտևի, այստեղ, անկախ ամեն ինչից, եթե նորմալ պետության հիմքեր փորձեինք դնել, իրավիճակը դեպի դրականն է փոխվելու, եթե գնալու ենք Մաքսային Միություն և այնտեղի օլիգարխիկ համակարգն ենք շարունակելու կեղծված ընտրություններով, ուրեմն ավելի է վատթարանալու և իմաստ չի ունենալու: Այսինքն՝ եթե նույնիսկ ԵԴ-ն ինչ-որ բան որոշի, դրանից ՀՀ ոստիկանական համակարգը ոչ լավանալու է, ոչ էլ վատալանու է: Երրոդ խնդիրը նաև այն է, որ, իմ տեղեկություններով, այդ միջադեպերի հետ կապված երկու ոստիկան պատժվել են, ոչ թե պատժվել են այդ իրադարձությունների հետ կապված, այլ չգիտեմ ինչ առումով համակարգից դուրս են, ազատվել են իրենք գործից»,-ասել է Մարտիրոսյանը:  

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն, պարզաբանելով գործը կարճելու որոշումը, նշել էր, որ ապրիլի 9-ի իրադարձությունները «տեղի են ունեցել հետընտրական ժամանակաշրջանում և քաղաքական պայքարի լարվածության պայմաններում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում