Oգոստոսի 28-ին Կրթության և գիտության նախարարություն կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ հունվարի 1-ից կբարձրացնի պետական ծառայողների աշխատավարձերը:
«168 ժամ» պարբերականը նշում է, որ նրա կողմից նշված թվերից կարելի էր ենթադրել, որ սպասվում է աշխատավարձերի կրկնապատկում:
Սակայն ուղիղ մեկ ամիս անց վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ աշխատավարձերը բարձրանալու են 2014 թվականի հուլիսի 1-ից և 40 տոկոսով: Փաստորեն մեկ ամսվա ընթացքում որոշվեց աշխատավարձերի բարձրացումը հետաձգել 6 ամսով և նվազեցնել բարձրացման չափը, նշում է թերթը:
Մանրամասները՝ «168 ժամ»-ի այսօրվա համարում