Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները:
Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դատաիրավական համակարգում Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի: