Home / Հայաստան / Սամվել Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ քաղաքապետարանում է եղել

Սամվել Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ քաղաքապետարանում է եղել

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը մասնավոր այց է կատարել Երևանի քաղաքապետարան և հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Ինչպես նշում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ  Ազգային ժողովում ընթացիկ քառօրյայի հերթական նիստն էր։

«Պատգամավորը, սակայն, ավելի կարևոր էր համարել քաղաքապետարան իր այցը, որն, ըստ ամենայնի, կապված է եղել «Երևան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկայի հիմնախնդրի հետ: Առաջիկայում սպասվում է «Սիթիի» հանդիսավոր բացումը, և ենթադրվում է, որ պատգամավորն ու քաղաքապետը խելք-խելքի են տվել այդ իրադարձությունն առանց «ակցիաների և հակաակցիաների» գլուխ բերելու տարբերակների շուրջ։ Քաղաքապետարանի հասարակայնության ու լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը թերթի թղթակցի հետ զրույցում չի հաստատել այցը՝ ասելով, որ որևէ պաշտոնական այց նախատեսված չի եղել, ու ինքը տեղյակ չէ՝ Ալեքսանյանն այցելել է քաղաքապետարան, թե ոչ», – նշում է թերթը։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում