Այսօր ՀՀ կառավարությունը որոշել է «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ՝ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել շուրջ ութ միլիոն դրամ:
Բացի դա, ՀՀ կառավարության կայքի համաձայն, 2013թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 12 մլն 600 հազար դրամ: