2013 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում գրանցվել է 24 միջադեպ, որի հետևանքով մահացել է 25 զինծառայող: Այս մասին վկայում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, միջադեպերից 14-ի դեպքում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել է տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր: Ընդհանուր առմամբ 25 մահվան դեպքերից 18-ի վերաբարյալ առկա են պաշտանական հաղորդագրություններ:
Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 25 դեպքերից 3-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ առողջական խնդրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 3-ը ծառայակցի կողմից կատարված սպանության կամ անզգույշ սպանության և 1-ը՝ անվտանգության կանոնների խախտման հետևանքով:
Կազմակերպությունը նշում է, որ, ըստ հասանելի տեղեկատվության, դեպքերից 21-ի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Եվս չորս դեպքերում չի նշվում, թե արդյոք հարուցվել են քրեական գործեր և ինչ հոդվածներով: