2008թ. հունիսի 11-ից ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, 11 հատ BYD մակնիշի մեքենա է գնել իրեն պատկանող «Քեթրին գրուպ»–ից՝ յուրաքանչյուրը 4-5 մլն դրամ արժողությամբ։
«ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը վերջին անգամ ծառայողական ավտոմեքենաներ է ձեռք բերել 2011 թվականի մարտի 4-ին և 2011 թվականի սեպտեմբերի 20-ին՝ համապատասխանաբար BYD մակնիշի մեկ ավտոմեքենա՝ 5 մլն 818 հազար դրամ արժողությամբ և Toyota մակնիշի ավտոմեքենա՝ 5 մլն դրամ արժողությամբ»,–«Ժողովուրդ» թերթի գրավոր հարցմանն այսպես են պատասխանել ԴԱՀԿ մամուլի ծառայությունից։
Թերթը նշում է, որ այս տարիների ընթացքում ԴԱՀԿ-ն ՀՀ պետբյուջեից 50 մլն դրամ կամ ավելի քան 120 հազար ԱՄՆ դոլար ուղղել Է Միհրան Պողոսյանի հիմնադրած ընկերությունից գնումներ կատարելուն։ Բացի այդ, միայն 2013թ. ընթացքում ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման անվան տակ «Քեթրին»–ին պետբյուջեից հատկացվել Է 1 մլն 300 հազար դրամ
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում