«Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը երեկ «Հայկական ժամանակ» թերթին հայտնել է, որ նախարարությունը երեկվա դրությամբ ԱԺ-ի ընդունած համաներման որոշումը չէր ստացել։
Ըստ Ղլեչյանի՝ երեկ ՔԿՀ-ներից ոչ մի դատապարտյալ համաներմամբ ազատ չի արձակվել, և գործընթացը կսկսվի մյուս շաբաթ։ Փոխարենը, երեկ դատարանի դահլիճից դատավճռով համաներմամբ ազատ են արձակվել խուլիգանության մեջ մեղադրվող 17-ամյա Գևորգ Սերոբյանը և նրա երկու ընկերները։ Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է Սերոբյանի պաշտպան փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում