«Ֆեյսբուք» սոցցանցում «Պահանջում ենք Սերժին ներկա չլինել Հայաստան-Բուլղարիա խաղին» նախաձեռնություն է ստեղծվել` հոկտեմբերի 11-ին Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղին ընդառաջ:
Վերջին մի քանի ժամերի ընթացքում նախաձեռնությանը միացել է 56 օգտատեր: Էջում տասնյակ գրառումներ են տեղադրվել:
«Ինչպե՞ս կարող է ժողովրդի կարծիքները արհամարհող նախագահը գտնվի այդ ժողովրդի մեջ, դրա համար երես պետք է ունենալ, կարելի է նրա ներկայության դեմ ակցիա կազմակերպել», – գրում է օգտատերերից մեկը:
Մեկ այլ երկրպագու էլ փաստում է. «Երբ էլ ներկա գտնվեց, կրվանք»:
Նախաձեռնությանը կողմ արտահայտվողները, մասնավորապես, այսպիսի պատասխան ստացան իրենց էջում. «Դուք ապուշ եք, իսկ ձեր «նախաձեռնությունը» հերթական լակոտություն է»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը սովորաբար ներկա է լինում Հայաստանի հավաքականի հանդիպումներին: Այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականի սեփական հարկի տակ 4 խաղում 4 պարտություն է կրել: