ՀՀ վարչապետ Տիգան Սարգսյանն աշխատանքային այցով երեկ երեկոյան մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր հանդիպելու է ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը նշում է, որ նախօրեին Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ, ու, ըստ շրջանառվող լուրերի, Մեդվեդևը չի ցանկացել ընդունել ՀՀ վարչապետին։
Թերթի աղբյուրները պնդում են, որ Տիգրան Սարգսյանը Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ-ից հերթական անգամ վարկային միջոցներ է խնդրել, «աչքալուսանք տվել», որ նախորդ 500 մլն դոլարը ժամկետից շուտ են վճարել, բայց այդպես էլ Մեդվեդևին համոզել չի հաջողվել։