Լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը ծանր հիվանդ է և օգնության կարիք ունի:
Այսօր հայաստանյան ԶԼՄ-ներում հայտարարության է տարածվել, որում կոչ է արվում օգնության ձեռք մեկնել Մարտիրոսյանին.
«Ճանաչված լրագրող եւ հրաշալի մարդ՝ Գենոֆիա Մարտիրոսյանը (ընկերների համար՝ պարզապես Ժենյա) իր ընկերների օգնության կարիքն ունի: Հանկարծահաս ծանր հիվանդությունը խաթարել է անվանի լրագրողի առողջությունը:
Լրագրողական գործունեության ողջ ընթացքում իր անաչառ վերլուծություններով ու երկրի քաղաքական, հասակակական, սոցիալական խնդիրների հանդեպ սրտացավ վերաբերմունքով, մարդկանց օգնելու պատրաստակամությամբ մեր սիրելի Ժենյան այժմ ձեր օգնության կարիքն ունի: Նրա կյանքի միակ փրկությունը Գերմանիայի Քյոլնի հիվանդանոցում շտապ վիրահատության և բուժման կուրսն անցնելն է, ինչի համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ` 60 հազար եվրո գումար: Ժենյայի առողջության համար նվիրաբերված ցանկացած գումարային օգնությամբ կարող եք փրկել նրա կյանքը:
Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից ՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետև՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
Գումարը կարող եք փոխանցել Գենոֆիա Մարտիրոսյանի անվամբ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հետեւյալ հաշվեհամարներին`
For USD transfers only
Intermediary Bank: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS
NEW YORK, USA
SWIFT CODE: BKTRUS33
Fed Wire: 021001033
Beneficiary’s Bank: CJSC INECOBANK
TUMANYAN STR. 17
YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22
Beneficiary’s account: 20500 71639131020
Beneficiary’s Name: GENOFIYA MARTIROSYAN
For EURO transfers only
Intermediary Bank: DEUTSCHE BANK AG
FRANKFURT, GERMANY
SWIFT CODE: DEUTDEFF
Beneficiary’s Bank: CJSC INECOBANK
YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22
Beneficiary’s account: IBAN: 20500 71639131040
Beneficiary’s Name: GENOFIYA MARTIROSYAN
RUB
Банк посредник: OAO “ПРОМСВЯЗЬБАНК”,
МОСКВА, РОССИЯ
БИК 044525555
К/СЧ 30101810400000000555
Получатель: /30111810700000689901
АОЗТ “ИНЕКОБАНК”,
ЕРЕВАН, АРМЕНИЯ
Для зачисления на счет: GENOFIYAMARTIROSYAN
Р/СЧЕТ N 20500 71639131041
AMD
Beneficiary’s Name: GENOFIYA MARTIROSYAN
Beneficiary’s account: 2050071639131001»