Երեկ ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Ժակ Գալստյանը: Երեկ ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հոկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժածներ կան: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ տուժածների մեկը՝ Գալստյանը մահացել է: