12:35 Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը Epress.am-ին ասել է, որ Վերաքննիչ դատարանից պաշտպան կողմից տեղեկացրել են նիստի հետաձգման մասին: Այն կկայանա այսօր՝ ժամը 16:00-ին:
10:40 Այսօր Վերաքննիչ դատարանը պետք է հրապարակի ՀԱԿ 4 ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյան, Սարգիս Գևորգյան և Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռը: Սակայն վճռի հրապարակման ժամի մասին պաշտպանները մինչև 10:00-ն նիստի ժամի մասին տեղեկացված չէին:
Հիշեցնենք, որ վերջին նիստը կայացել է ուրբաթ օրը, ճառերով հանդես են եկել ակտիվիստները, նրանց պաշտպանը և մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, որից հետո դատավոր Եվա Դարբինյանը նշել է, թե նիստը կկայանա երկուշաբթի, իսկ ժամի մասին կողմերն ավելի ուշ կտեղեկացվեն:
Ինչպես Epress.am-ին հայտնել է պաշտպան Մուշեղ Շուշանյանը, իրենք ժամի մասին չեն տեղեկացվել, ավելին՝ իրենց փորձերը դատարանից ճշտել նիստի ժամը, մինչև հոկտեմբերի 14-ը 10:00-ն ապարդյուն են անցել: Վերջ ի վերջո, դատարանից պատասխանել են պաշտպան Ստեփան Ոսկանյանի հարցմանը՝ նշելով, որ նիստը կկայանա 14:00-ին:
Այսօր անկախ վճռից դատական դահլիճից ավելի քան երկու տարի կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանը պետք է ազատ արձակվի, քանի որ նրա վրա տարածվում է հոմտեմբերի 3-ից ուժի մեջ մտած համաներման որոշումը:
Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործով վճռիը բաց չթողնելու և նրա ազատարձակումը նկարահանելու համար որոշ լրագրողները առավոտից՝ մինչ ժամի մասին տեղեկանալը, սպասում էին դատարանի դիմաց: