Աշխատանքի պետական տեսչության աշխատակիցներն անելանելի վիճակում են հայտնվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի խմբագրություն զանգահարելով՝ նրանք պատմել են, որ մինչ օրս աշխատավարձ չեն ստացել և չգիտեն էլ, թե ում դիմեն։
«Մեր տեսչությունը նախկինում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ էր, սակայն այժմ ուզում են միավորել ՀՀ առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ պետական տեսչությանը: Ու քանի որ ներկա պահին այդ միավորման պրոցեսն է ընթանում, ուստի մենք չգիտենք՝ ումից պահանջենք մեր աշխատավարձերը։ Երկու նախարարություններում մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը», -ասել է աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:
Թերթը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից հայտնել են, թե շուտով խնդիրը կկարգավորվի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում