Home / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանը դոմինոյի էֆեկտի է սպասում. թերթ

Ռոբերտ Քոչարյանը դոմինոյի էֆեկտի է սպասում. թերթ

Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում Մոսկվայում ակտիվ հանդիպումների մեջ է ռուսական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների հետ, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

«Բանն այն է, որ մոսկովյան կուլիսներում արդեն իսկ թափ է հավաքում լուրը, թե հունվարին Մեդվեդևը հրաժեշտ կտա իր պաշտոնին, իսկ նրա ամենահավանական փոխարինողը կլինի Ալեքսեյ Կուդրինը։ Այս հեռանկարը բավականին ոգևորել է Մաքսային միության ապագա անդամ Հայաստանի մի շարք գործիչների, որոնք մտածում են, որ այս երևույթը դոմինոյի էֆեկտով կտարածվի Հայաստանի վրա ևս, ու ամեն մեկն իր հերթին փորձում է ստանալ դեկտեմբերի 2-ին Հայաստան ժամանող Պուտինի ու նրա թիմի բարեհաճությունը», – նշում է թերթը։

Թե կոնկրետ ինչ հավակնություններ ունի Ռոբերտ Քոչարյանը, թերթը չի նշում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում