Oրերս Երևանում գտնվող Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը ՀՀ իշխանությունների հետ քննարկել է Հայաստանի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելության ընդլայնման հարցը։ Այս մասին տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը հիշեցնում է, որ այսօր հայկական ուժերը նման առաքելություն են իրականացնում Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում։
«Չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի՝ Լիբանան ուղարկվելիք խաղաղապահների կորպուսում հայկական զորամիավորում ևս լինի։ Այս մասին օրերս մի նեղ շրջանակում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը», – գրում է թերթը։