Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, այլ փոփոխությունների թվում, քննարկվում է նաև Սահմանադրության մեջ կոալիցիոն կառավարության ձևավորման կարգ սահմանելու հնարավորությունը, գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հանձնաժողովն առաջարկվում է սահմանել, որ խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կոալիցիա կազմելու առաջարկ սկզբում պետք է ներկայացնի ընտրություններում երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժին, և միայն նրա կողմից մերժում ստանալու դեպքում հնարավորություն ունենա կոալիցիա կազմել խորհրդարանում ավելի պակաս ներկայացվածություն ունեցող ուժերի հետ։ Այս փոփոխության իմաստն այն է, որ խորհրդարանում վերջին տեղը հայտնված կուսակցությունները չլինեն կառավարությունում, իսկ երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժը դուրս մնա իշխանությունից։
«Իհարկե, երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժը կարող է հրաժարվել մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը՝ նախընտրելով դառնալ ընդդիմություն, բայց Սահմանադրությունը պարտավորեցնում է առաջին տեղը գրաված քաղաքական ուժին՝ չանտեսել իրենից քիչ ձայն ստացած, բայց երկրորդ տեղը գրաված կուսակցությանը», – գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում