Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները խնդրում են Վարդան Մինասյանին վերանայել որոշումը և չթողնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Ֆուտբոլիստների բաց նամակն այսօր հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:
«Մենք, իհարկե, հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ Վարդան Մինասյանը հրաժարվեր իր որոշումից: Չորս տարի մենք դժվար ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ, կարողացել ենք ստեղծել համերաշխ թիմ, լինել միասնական ու պայքարել մեր թիմի հաղթանակների համար ու ուրախացնել մեր երկրպագուներին: Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմում ստեղծվել է լավ մթնոլորտ, մարդկային լավ հարաբերություններ: Մենք նաև պրոֆեսիոնալ լավ ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ և կուզենայինք շարունակելով մեր աշխատանքը միասին, նոր ընտրական փուլում միասին նվաճել եզրափակիչի ուղեգիրը: Մենք խնդրում ենք, որ Վարդան Մինասյանը վերանայի իր որոշումը և շարունակի գլխավորել մեր թիմը: Մենք սպասում ենք մեր գլխավոր մարզչի որոշմանը», – ասված է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների նամակում:
Կյաքը չի նշում, թե, մասնավորապես, որ ֆուտբոլիստներն են ստորագրել նամակի տակ: