Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքի նախկին պետի և առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Ինչպես նշում է ՀՔԾ պաշտոնական կայքը, գործը հարուցվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Հ. Ե.-ին օրենքի պահանջների խախտմամբ անձնագիր տրամադրելու դեպքի առթիվ:
Կատարվում է նախաքննություն: