Home / Հայաստան / Գերմանիան Վահան Հովհաննիսյանի հարցով մերժո՞ւմ է Հայաստանին

Գերմանիան Վահան Հովհաննիսյանի հարցով մերժո՞ւմ է Հայաստանին

Հայաստանը, կարծես, հերթական մերժումն է ստանում Եվրոպայից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթին հայտնի է դարձել, որ Գերմանիան չի շտապում հաստատել ԱԺ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ագրեմանը։ Օգոստոսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը դեսպան է նշանակվելու Գերմանիայում, նրա ագրեմանի հարցումն արդեն ուղարկվել էր։

«Չի բացառվում, իհարկե, որ ձգձգման պատճառը թուրքական լոբբին է, որը շատ ուժեղ է Գերմանիայում և որոշակի խոչընդոտներ է հարուցում։ Գերմանիայի հայ համայնքում, սակայն, կարծում են, որ դա ավելի շատ կապված է թերևս Հայաստանի իշխանությունների և նրանց վարած քաղաքականության հետ։ Երեկ, երբ մեր թղթակիցը Վահան Հովհաննիսյանին հարցրել է ագրեմանի ձգձգման պատճառների մասին, նա ասել է, թե նման տեղեկություններ ինքը չունի, բայց նաև չի բացառել, որ թուրքական լոբբին որոշակի աշխատանքներ տանում է այդ ուղղությամբ», – նշում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում