2013 թվականին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը նախատեսվածից դանդաղ են եղել: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Աճի դանդաղ տեմպերը նա պայմանավորել է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի և համախառն ներդրումների նվազմամբ:
ԿԲ նախագահը նշել է, որ կանխատեսվածից 3 տոկոս ավել է եղել գնաճը, ինչը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ: Ընդ որում՝ հուլիսին և օգոստոսին գնաճը շատ բարձր է եղել՝ հասնելով մինչև 9,3 տոկոս:
Ջավադյանը կանխատեսել է, որը մինչև տարվա վերջ գնաճի տեմպերը կկարգավորվեն: