Home / Հայաստան / Հայաստանում գալիք օրերին՝ առանց տեղումների եղանակ

Հայաստանում գալիք օրերին՝ առանց տեղումների եղանակ

Հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանի տարածքում առանց տեղումների եղանակ է սպասվում: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզի լեռնային հատվածներում օդի ջերմաստիճանը գիշերը հասնելու է -7-ի, ցերեկը +10-15-ի: Մյուս շրջաններում գիշերը ջերմաստիճանը կլինի +1-+4, ցերեկը՝ մինչև +19:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը, Երևանում նույնպես առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը գիշերը կհասնի +4-ի, ցերեկը՝ +19-ի: