ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը շարունակում է առողջական խնդիրներ ունենալ։ Այս օրերին նա գտնվում է Գերմանիայում՝ բուժման նպատակով, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ նոր գլխավոր դատախազի ընտրությանը զուգահեռ պնդումներ կային, թե Գարիկ Հակոբյանը ևս հրաժեշտ կտա իր պաշտոնին, սակայն փոխարինող դեռ չի գտնվել, այդ պատճառով գործընթացը ձգձգվում է։
«Վերջինիս Գերմանիայում գտնվելու օրերին այդ խոսակցությունները նոր թափ են հավաքել», – նշում է թերթը։
Հոդվածը՝ թերթի այսօրվա համարում