Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել` ոստիկանության աշխատակցի կողմից վրաերթի հետևանքով 9-ամյա Զ. Հ.-ին մարմնական վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:
ՀՔԾ-ի կայքի համաձայն, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի տեղամասային տեսուչ Արման Եփրեմյանը 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արևշատ-Դիտակ գյուղամիջյան ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արևշատ գյուղի բնակիչ Զ. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: