2014 թվականի փետրվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը։ «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է, որ տեղեկությունը կենտրոններից հաստատում են, սակայն առայժմ պաշտոնապես հրաժարվում են այդ մասին խոսել։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դրամաշնորհով 2008-ից հիմնադրված այդ կենտրոններում (կոչվում են նաև Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ (ՇՊԱԿ)) ՀՀ քաղաքացիներին անվճար իրավական խորհրդակցություն և աջակցություն են տրամադրում:
Կենտրոնի աշխատակիցների փոխանցմամբ՝ ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է 3 ամսից դադարեցնել ֆինանսավորումը։ Սա նշանակում է, որ գործազուրկ կդառնան Երևանում և տարբեր մարզերում թվով 11 ՇՊԱԿ-ների աշխատակիցները՝ մոտ 40 իրավաբաններ։
Կենտրոնները գործարկող «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Մադոյանը երեկ հրաժարվել է փակման մասին թերթի թղթակցի հարցին պատասխանել:
«Երբ մեր կայքում այս մասին հաղորդագրություն տեղադրենք, կարող եք ձեր հարցերի պատասխանները ստանալ»,-փոխանցել է նա խոսնակի միջոցով», – ասել է Մադոյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։