Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.30-ից մինչև 15.30-ը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, հայտնում է Aravot.am-ը: Ավելի քիչ չափով գնդակոծվել է նաև Դովեղ գյուղը: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանի խոսքով՝ տուժածներ չկան: Գյուղապետի վկայությամբ՝ ներկայումս Դովեղի ուղղությամբ կրակոցներ չկան: