Թուրքիայում կխստացնեն պատիժն այն ծնողների նկատմամբ, որոնք իրենց երեխաներին ստիպում են ամուսնանալ վաղ հասակում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Շահինը: Պատիժը կարող է սահմանել մինչև 22 տարվա ազատազրկում:
Նախարարի խոսքով՝ Թուրքիան հետագայում էլ է լուրջ պայքար մղելու վաղ ամուսնությունների դեմ: Նախարարությունը կդիմի երկրի խորհրդարան՝ վաղ ամուսնության պատիժը խստացնելու նպատակով: