Home / Հայաստան / Հանրային պաշտպանը վատ չի. Յուրի Վարդանյանը՝ որդու փաստաբանի մասին

Հանրային պաշտպանը վատ չի. Յուրի Վարդանյանը՝ որդու փաստաբանի մասին

«Հանրայինն ի՞նչ վատ է որ» պատասխանն է տվել այսօր ԱԺ եկած Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը Yerkir.am-ի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է իր որդու շահերը հանրային պաշտպանը ներկայացնում:

Լրագրողների դիտարկմանը, որ, ըստ հանրային պաշտպանի, Դավիթ Վարդանյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, նախարարն արձագանքել է. «Գլուխը քարն է տվել»:

Վարդանյանը նաև հայտարարեց, որ միշտ ժողովրդի հետ է եղել: «Մի օր առիթ կստեղծվի, կհանդիպենք ու կխոսենք»,- ասել նա, իսկ այդ ընթացքում լրագրողներին ամեն կերպ խանգարել է ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ով  փորձել էր լրագրողներին հեռացնել նախարարից:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը հայտնել է, որ Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանն ավելի վաղ խնդրել է իրեն հանրային պաշտպան տրամադրել՝ հայտարարելով, որ ինքը չի աշխատում, անվճարունակ է, մինչդեռ փաստաբանի կարիք ունի: Նրա պաշտպանը՝  Ռաֆիկ Սաֆարյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ Դավիթը հայրերն կցկտուր է խոսում, իսկ գրավոր լեզվին ընդհանրապես չի տիրապետում:

Դավիթ Վարդանյանը, ում ձերբակալել են հայ-իրանական սահմանին, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) և 215 հոդվածի 2-րդ մասով (Մաքսանենգությունը): 

Լուսանկարը՝ Aravot.am