Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, բացի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի խնդրից, խոսել է սպորտի նախարար Յուրի Վարդանյանի ձերբակալված որդու հետ կապված պատմության մասին:
Հայրապետյանն ընդգծել է, որ Յուրի Վարդանյանն այն մարդն է, որ կարող է անջատել սպորտը քաղաքականությունից: Հայրապետյանի խոսքով՝ սպորտի ոլորտը պետք է տնօրինի սպորտի նախարարը, այլ ոչ թե օլիմպիական կոմիտեն (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը – խմբ.):
ՀՖՖ նախագահը խոսել է նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանի մասին՝ կարծիք հայտնելով, որ վերջինս կարող է բարձրարցնել վոլեյբոլի վարկը:
Մանրամասները՝ Epress.am-ի տեսանյութում