Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Գ.Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացին պնդում է, որ 2010 թվականի նոյեմբերի 5-ին Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իր որդու մահվան դեպքի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործով, դեպքի փաստական հանգամանքներն աղավաղելու և թաքցնելու, խեղաթյուրված արձանագրություններ կազմելու և մեղադրյալ Ա.Վ.-ին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետը, մեղադրյալի հորից ստացել է 50.000 դոլար կաշառք:
ՀՔԾ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն: