Home / Հայաստան / Դավիթ Սարգսյանին կանչել են ԱԱԾ գրանտային ծրագրերի բաշխման հետ կապված. աղբյուր

Դավիթ Սարգսյանին կանչել են ԱԱԾ գրանտային ծրագրերի բաշխման հետ կապված. աղբյուր

Հայաստանի Հանրապետությանը տրված խոշոր գրանտային ծրագրերի բաշխման գործընթացը իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

«ՉԻ»-ն ընդգծում է, որ բավական լուրջ դժգոհություններ կան հատկապես տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացից։

«Բանն այն էր, որ նախարարը ծրագրերում ընդգրկում էր յուրայիններին՝ իրական մրցակցությունից դուրս թողնելով այն ընկերություններին, որոնք կարող էին շահել դրամաշնորհը», – գրում է թերթը:

Հղում կատարելով իր աղբյուրներին՝ թերթը նշում է, որ օրերս Դավիթ Սարգսյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության՝ կապված հենց գրանտային ծրագրերի բաշխման գործընթացի հետ։

«Մենք տեղեկություններ ունենք, որ նախարարի գործունեության այս դրվագով կասկածներ են առաջացել և նա կանչվել է ցուցմունք-բացատրություն տալու։ Ի դեպ՝ մեր աղբյուրը նշեց, որ այս գործով իրար է խառնվել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ առերեսում չկայանա իր նախարարի և այն անձնավորության միջև, որը գործով կարող է արժեքավոր ցուցմունքներ տալ», – նշում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում