Կառավարության կողմից վերջերս Հայաստանի օդային տարածքն ազատականացնելու հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական մի շարք ընկերությունների մոտ, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:
Թերթը գրում է, որ որոշ տեղեկություններով, մի քանի եվրոպական ավիաընկերությունների ներկայացուցիչները անգամ հանդիպել են իշխանության ներկայացուցիչների հետ՝ հայկական օդային շուկա արագ մտնելու համար։ Թերթի աղբյուրները չեն բացահայտել, սակայն, թե հատկապես եվրոպական որ ընկերությունների մասին է խոսքը:
Հետաքրքրություն կա նաև Գյումրու օդանավակայանի նկատմամբ, որովհետև երկրորդային օդանավակայաններն էժան են և կոմերցիոն տեսանկյունից ավելի շահութաբեր։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում