Երեկ երեկոյան Իրանի Թավրիզ քաղաքից 20 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, երկրաշարժը զգացվել է Ագարակ և Մեղրի քաղաքներում՝ 4 բալ, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: