ՀՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր օլիգարխ կամ մեծահարուստ չեն, բացի իրենց օրինական աշխատավարձից ամսական 3 հազար ԱՄՆ դոլարի չափով «օգնություն» են ստանում հայրենի իշխանությունից: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այդ մասին պատգամավորները բարձրաձայնել են ԱԺ-ում պտտվող զրույցների ժամանակ:
Երեկ երբ «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է տեղեկության իսկությունը ճշտել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանից, վերջինս պատասխանել է. «Ես ոչ մի կոպեկ ոչ մի տեղից չեմ ստանում, բացի իմ աշխատավարձից։ Կարող եմ երդվել նույնիսկ, չնայած երդումը կատեգորիա չէ։ Ես անկեղծ պատասխանում եմ, որ Ազգային ժողովից ստանում եմ բացառապես իմ աշխատավարձը»:
Թերթը, այնուամենայնիվ, նշում է, որ իր տեղեկություններով՝ իրենց ղեկավարությունից ամսական օգնություններ ստանում են նաև ԲՀԿ և ՕԵԿ խմբակցության ոչ մեծահարուստ պատգամավորները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում