Home / Հայաստան / «Պատգամավորները վռազ են». բյուջեն կընդունեն մինչև տարվա վերջ

«Պատգամավորները վռազ են». բյուջեն կընդունեն մինչև տարվա վերջ

Ազգային ժողովին մնացել է մեկ քառօրյա՝ դեկտեմբերի 2-5-ը, հիշեցնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը «Մարդիկ «վռազ» են» հոդվածում:

Թերթը նշում է, որ թեև վերջին քառօրյայից երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 23-26-ը,  դեռ տոնական օրեր չեն և կարող էր ևս մեկ քառօրյա կայանալ:

«Ավելին՝ դեկտեմբերի վերջին քառօրյան «տակով անելը» քիչ չէ, որոշ պատգամավորներ չեն բացառում, որ 2014 թվականի պետական բյուջեի ընդունման համար անհրաժեշտ մյուս օրինագծերը կընդունվեն մինչև դեկտեմբերի 2-5-ի քառօրյան՝ արտահերթ նիստերի միջոցով, բյուջեի նախագիծն էլ քվեարկության կդրվի հաջորդ իսկ քառօրյայում, որից հետո պատգամավորները կմեկնեն «վաստակած հանգստի»: Ավելի իրազեկ պատգամավորները, սակայն, պնդում են, թե հաջորդ քառօրյայում կընդունվեն բյուջեի հարակից օրինագծերը, իսկ բյուջեն, ամենայն հավանականությամբ, կընդունվի դեկտեմբերի մեջ գումարվելիք արտահերթ նիստի ժամանակ», – գրում է «ՀԺ»-ն: