Ուկրաինայի պատվիրակությունն առաջիկա օրերին կմեկնի Բրյուսել՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու շուրջ երկխոսությունը վերսկսեու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան։
Նրա խոսքով՝ «կքննարկվեն գազի սակագնի ու միջազգային կազմակերպություններից ֆինանսական օգնություն ստանալու հարցեր»։
«Կողմերը նաև պետք է քննարկեն Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև առևտրաշրջանառության կրճատման խնդիրը»,- արտգործնախարարի խոսքերն է փոխանցում Korrespondent.net-ը։
Կոժարան բանակցությունների ձևաչափի մասին ոչինչ չի հայտնել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Կիևը Բրյուսելին առաջարկեց Ռուսաստանին ներգրավել համաձայնագրի պայմանների քննարկմանը։ Եվրոպացի պաշտոնյաները դեռևս չեն համաձայնել այդ առաջարկին։