ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը դեմ է քվեարկելու «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքին։ Այս մասին նա հայտարարել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում։ Նշենք, որ օրենքին կողմ է Սարոյանի խմբակցությունը։
Թերթը հետաքրքրվել է՝ արդյոք կուսակցությունից իրեն չեն ասել, որ պետք է կողմ քվեարկի:
«Ո՞վ ասի… Ա՛յ մարդ, կողմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք կողմ քվեարկել, դեմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք դեմ քվեարկել: Ես արդեն ասացի՝ ոնց եմ քվեարկելու, էլ բան չունեմ ասելու: Ես տենց եմ ուզում քվեարկել: Մեր կուսակցությունում ինձ չեն ասի՝ ոնց քվեարկեմ, մենք դեմոկրատիա ենք, դեմոկրատիա», – նշել է պատգամավորը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում