Home / Հայաստան / Սյունիքում և Վայոց Ձորում՝ ձյուն, Երևանում՝ առանց տեղումների

Սյունիքում և Վայոց Ձորում՝ ձյուն, Երևանում՝ առանց տեղումների

Դեկտեմբերի 4-ի գիշերը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում սպասվում է ձյուն, 5-8-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով՝ Շիրակի, Կոտայքի և Վայոց Ջորի մարզի որոշ հատվածներում հասնելով -15-ի, իսկ դեկտեմբերի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Դեկտեմբերի 4-ից 8-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գալիք 3 օրերի ընթացքում ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի +3-+5, իսկ դեկտեմբերի 8-ին կհասնի +7-ի։