ՀՀ մանկապարտեզներին, մանկատներին և ծերանոցներին սնունդ մատակարարող «Սեար գրուպ», «Երեքնուկ» և «Ամարաս Յուս» ընկերությունները, որոնք կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու կամ թթվասերը կրկնակի թանկ գնով վաճառելու համար տուգանվեցին յուրաքանչյուրը 15 մլն դրամով, ունեն նույն սեփականատերը՝ ԼՂ Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղի բնակիչ Յուրի Ադյանը։ Քանի որ այս ընկերություններն անբարեխղճության համար մեկ տարի ժամկետով զրկվել են պետգնումների մրցույթին մասնակցելու իրավունքից, քայլեր են մշակել, թե ինչպես կարող են պետբյուջեի գումարները փոշիացնել, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Թերթը պարզել է, որ օրինախախտ ընկերությունների կողմից ստեղծվել է նոր՝ «Տիսա» ՓԲԸ-ն, որն արդեն մասնակցում է պետգնումների շրջանակում իրականացվող մրցույթներին։ Բնականաբար, հիմնադիրն այլ մարդ է՝ Անի Անդրեասյան, ով ասում է, թե այն կապ չունի Յուրի Ադյանի հետ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում