Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում գործում է դեռ 2011 թվականից կամավորության սկզբունքով, բայց մինչ օրս այդ համակարգի ջատագով Հանրապետական կուսակցության պատգամավորներից ոչ մեկը չի փորձել օգտվել դրանից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի հետ զրույցում 1974 թվականից հետո ծնված, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները միաբերան վստահեցրել են՝ քանի որ իրենք երիտասարդ են, չեն մտածում կենսաթոշակային հարցերի մասին։
Հիշեցնենք, որ կենսաթոշակային պարտադիր վճարները ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։ Այս շաբաթ ՀՀԿ-ն ԱԺ-ում համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելուն դեմ է քվեարկել։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում