ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը չի բացառվում, որ առաջիկայում դուրս գա ԲՀԿ-ից և նոր կուսակցություն ստեղծի՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի ու դրա ԶԼՄ-ի հենքի վրա՝ իր «տակ» հավաքելով եվրաինտեգրման ջատագովներին, գրում «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ, ըստ որոշ լուրերի, Մաքսային միություն շտապող իշխանությունների համար դա ևս նպատակահարմար լուծում է՝ երկրում բալանսն ապահովելու առումով։
«Դրանով ևս մեկ նապաստակ կխփվի՝ անվերադարձորեն պատմության գրկում կհայտնվի այնտեղ դանդաղ շտապող ԲՀԿ-ն», – գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակի» այսօրվա համարում