Home / Հայաստան / Ուկրաինայում ուժայինները ոչնչացրել են ցուցարարների վրանային ճամբարն ու քանդել բարիկադները

Ուկրաինայում ուժայինները ոչնչացրել են ցուցարարների վրանային ճամբարն ու քանդել բարիկադները

Ուկրաինական «Բերկուտ» հատուկ ծառայության զինյալներն ու ոստիկանները լույս երեքշաբթի գիշերը ոչնչացրել են կառավարության դեմ բողոքող ցուցարարների՝ Լյուտերանսկայա փողոցի վրա գտնվող վրանային ճամբարն ու բարիկադները։

Ինչպես հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը, ոչնչացվել են նաև Գերագույն ռադայի ու նախագահի նստավայրի տարածքում, Շելկովիչնայա փողոցի վրա գտնվող բարիկադները։

Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտնել են, որ փողոցների մաքրման աշխատանքներին մասնակցել է «Բերկուտի» ու Ներքին ուժերի շուրջ 400 զինծառայող։

Լյուտերանսկայա փողոցի բախումներից հետո, որի հետևանքով ավելի քան 10 ցուցարար ու 2 ուժային է տուժել, բողոքողները շարժվել են դեպի Անկախության հրապարակ (Մայդան Նեզալեժնոստի)։ Գիշերվա ընթացքում ցուցարարների թիվն աճել է՝ հասնելով շուրջ 2 հազարի։

Ներկա պահին Մայդանում է գտնվում շուրջ հազար ցուցարար․ գիշերը հրապարակում հանգիստ է անցել։ Նշենք, որ որ բողոքի ցույցերը Ուկրաինայում շարունակվում են արդեն 3 շաբաթ։ Ցուցարարները դժգոհ են Ուկրաինայի կառավարության որոշումից՝ հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրելուց։