Home / Հայաստան / Ուկրաինայի ընդդիմությունը Կիևում հանգստյան օրերին սադրանքների է սպասում

Ուկրաինայի ընդդիմությունը Կիևում հանգստյան օրերին սադրանքների է սպասում

Ուկրաինայի ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունը Կիևում շաբաթ և կիրակի օրերին լայնածավալ սադրանք է նախապատրաստում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը հայտնել է «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը։

Եվրաինտեգրման կողմնակիցների հավաքները Կիևի կենտրոնում անցկացվում են նոյեմբերի 21-ից սկսած, երբ կառավարությունը որոշեց դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի շուրջ նախապատրաստական աշխատանքները։ Ներկայումս Ուկրաինայի իշխանությունները ԵՄ-ի հետ կրկին վերսկսել են Ասոցացման համաձայնագրի մասին բանակցությունները։ Այնուամենայնիվ, վերջին օրերին Եվրամայդանը շարունակում է բազմամարդ մնալ։

Յացենյուկի խոսքով՝ իշխանությունները մեծ թվով մարդ են բերում Կիև՝ «քաղաքական կոնֆլիկտ սկսելու, արտակարգ իրավիճակ ստեղծելու համար»։

«Սա հաստատված տեղեկություն է, ու մենք Վիկտոր Յանուկովիչին հնարավորություն չենք տա [իր մտադրությունն իրագործել]»,- հայտարարել է նա։