Ազգային ժողովն այս տարի ևս մեկ արտահերթ նիստ է հրավիրելու։ «Հայկական ժամանակ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները հայտնում են, որ Աժ արտահերթը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ եկող ուրբաթ։ Նախորդ արտահերթ նստաշրջանն անցկացվել էր այս շաբաթ։
«Պարզվում է, որ դեռ մի քանի կիսատ մնացած օրինագծեր կան, որոնք պետք է ընդունվեն մինչև հունվարի 1-ը։ Թե որոնք են դրանք, դեռ հայտնի չէ։ Իսկ խորհրդարանականներին թվում էր, թե իրենք արդեն ավարտել են այս տարվա աշխատանքները», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։