Երևանում ամուսինը բռնությունների սպառնալիքի ներքո ստիպել է կնոջը մարմնավաճառությամբ զբաղվել մի շարք տղամարդկանց հետ և դրա դիմաց ստանալ որոշակի գումար: Կինը 23 տարեկան է, ապրում են Նոր Նորքում:
Ըստ կնոջ՝ այդ բռնությունները սկսվել են հենց ամուսնության շրջանից: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին արդեն ոստիկանության Նոր-Նորքի բաժնում կնոջ կողմից հաղորդում կա:
Կնոջ խոսքով՝ ամուսինը պարբերաբար իրեն ծեծել է, խոշտանգումների ենթարկել ու ստիպել սեռական հարաբերություններ ունենալ տարբեր տղամարդկանց հետ, իսկ դրանից ստացված «հասույթը» տրամադրել իրեն: Սա տեւել է մինչև այս տարվա հունիս:
News.am-ի հարցին, թե ի՞նչ պատժի է ենթարկվել ամուսինը, ոստիկանությունում ասացին, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել: Իսկ բռնությունների վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունից հետո հայտնի կլինի կնոջ ասածները իրականությանն համապատասխանում են, թե՝ ոչ: